top of page

Հիմնական դիսկուրսները տեղափոխվում են «ստամոքս-ապրուստ-ֆինանսներ-ֆինանսավորում» հարթություն․ Գևորգյան



Կոչ եմ անում բոլոր իրական ընդդիմադիր ուժերին և ժողովրդին. Չտրվե՛ լ այս դավադիր իշխանության խայծերին, չմտնել նյութական, սոցիալական հարցերի շուրջ քննարկման տիրույթ: Նման գրառումով հանդես է եկել «Ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը:

«Նկատե՞լ եք, հիմնական դիսկուրսները աստիճանաբար տեղափոխվում են «ստամոքս-ապրուստ-ֆինանսներ-ֆինանսավորում» հարթություն։ Այս ամենը պատահական չի արվում: Հանրային գիտակցությունը դարձյալ կենտրոնացվում է «լավ ապրելու» պրոյեկտի վրա, որպեսզի կյանքի կոչեն թուրքերի հետ ներդաշնակ ապրելու, առևտրից բավականաչափ եկամուտներ ստանալու իրենց «Ապագա կա»-ն։

Այս քաղաքական սպեկուլյանտները, որոնք ոչ Հայրենիք են ճանաչում, ոչ Ազգ, այսօրինակ հարցեր բերելով հանրային քննարկումների դաշտ, ազգային ինքնության, ավանդույթների, հայրենաճանաչման և բարձր գիտակցության խորը կրիզիս են ստեղծում: Եվ դա արվում է ծրագրված, հստակ նպատակով՝ վերջնականապես երկիրը խեղդելու համար:

Կոչ եմ անում բոլոր իրական ընդդիմադիր ուժերին և ժողովրդին. Չտրվե՛ լ այս դավադիր իշխանության խայծերին, չմտնել նյութական, սոցիալական հարցերի շուրջ քննարկման տիրույթ: Առա՛ ջ տանել ազգայինը, պայքարե՛ լ ազգային պետության ստեղծման, ազգային զարթոնքի և պետականության պաշտպանության գաղափարների համար։

Մենք պետք է բացատրենք հանրությանը, որ Ազգային ողնաշարով պետականություն ստեղծելու դեպքում բոլոր հարցերը, այդ թվում տնտեսական, բնականաբար լուծվելու են, իրենք ոչ միայն լավ են ապրելու, այլև անվտանգ ու պաշտպանված»,- գրել է Գևորգյանը։



1/2324
bottom of page