top of page

Իրանի նավթավերամշակման գործարանում պայթյուն է որոտացել. կան տուժածներ

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Mar 7, 2024
  • 1 min read

Այսօր Իրանի հարավում գտնվող Հորմուզգան նահանգում պայթյուն է որոտացել նավթավերամշակող ընկերությանը պատկանող գործարանում։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։


Միջադեպի պատճառները գործակալությունը չի նշում։ Հաղորդվում է, որ դեպքը առավոտյան է տեղի ունեցել։


Միջադեպի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, սակայն նրանց ստույգ թիվը չի նշվում: Իշխանությունները դեռ չեն մեկնաբանել կատարվածը, գրում է լրատվամիջոցը։

bottom of page