top of page

Ղրղզստանի, ՌԴ-ի, ՀՀ-ի և Ղազախստանի ղեկավարները քննարկել են Ղազախստանում ստեղծված իրավիճակը



Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը Ղազախստանի նախագահի, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարների հետ քննարկել է Ղազախստանում ստեղծված իրավիճակը։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ղրղզստանի պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։


«Նախագահը մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ։ Երկրի ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Երկրների ղեկավարները քննարկել են Ղազախստանի Հանրապետությունում տիրող իրավիճակը»,- ​​ասվում է ուղերձում։

bottom of page