top of page

Գործակցության նոր հարթակներ. ՌԴ-ն և Ադրբեջանը ստորագրել են Դաշնակցային փոխգործակցության հռչակագիր


Ռուսաստանն ու Ադրբեջանը կշարունակեն ամեն կերպ նպաստել Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների իրականացման ջանքերին, որոնք հիմք են հանդիսանում տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման, տնտեսական ու տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացման համար. այդ մասին ասվում է Մոսկվայում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի շուրջ չորս ժամ տևած բանակցությունների առդյունքում ստորագրած «Դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագրում։


Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Բաքուն Երևանից ակնկալում է, որ հայկական կողմը ամբողջությամբ կատարի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերը Ղարաբաղից հայկական բոլոր ուժերը դուրս հանելու, ինչպես նաև Ադրբեջանի հիմնական տարածքի ու Նախիջևանի միջև հաղորդակցության ուղիները բացելու վերաբերյալ, և ընդգծել, թե դա հայկական կողմի իրավական պարտավորությունն է։


Պուտինն էլ իր հերթին կարևոր է համարել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման ու սահմանազատման գործընթաց սկսելը՝ ասելով, որ Ռուսաստանն իր կողմից շատ բան է արել և կշարունակի անել նշված նպատակներին ու խնդիրների լուծմանը հասնելու համար։ Ռուսաստանի նախագահը նաև ընդգծել է, որ Ալիևի հետ բանակցություններում հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների նորմալացմանը, նշելով, որ նախօրեին հեռախոսազրույց է ունեցել նաև Հայաստանի վարչապետի հետ։



1/2323
bottom of page