top of page

Հայաստանի ու Արցախի շահը «Ֆեյսբուքում» չեն պաշտպանում, այլ իրական կյանքում․ Շարմազանովի արձագանքը


Հայաստանի ու Արցախի շահը «Ֆեյսբուքում» չեն պաշտպանում, այլ իրական կյանքում։ Այդ մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությանն ի պատասխան՝ Փաշինյանի գնահատականին։


«Հերիք է ներքին աուդիտորիայի զգացմունքների վրա խաղաս, կապիտուլյա՛նտ։


Բարի լինեիր 2020-ի նոյեմբերի 9-ին, 2021-ի հունվարի 11-ին ու նոյեմբերի 26-ին հայության շահը պաշտպանել։


Ամեն ինչ համաձայնվել ես հանձնել ,հիմա ի՞նչ ես եկել պոպուլիզմ խաղում։


Իրական կյանքում Ալիևին «կառուցողական» ես անվանում, իսկ սոցիալական ցանցերում փորձում ես «Քաջ Նազա՞ր» երևալ։


Հայաստանի ու Արցախի շահը «Ֆեյսբուքում» չեն պաշտպանում, այլ իրական կյանքում։


Սա ևս մի ապացույց է, որ դու՝ կապիտուլյանտ, պետք է հեռանաս ու վերջ»,- գրել է Շարմազանովը։



bottom of page