Վարդենիսի, Նախիջևանի հատվածներում կուտակումներ են՝ ճշտված լուրեր կան մարտերի վերաբերյալ․ քաղաքագետ
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վարդենիսի, Նախիջևանի հատվածներում կուտակումներ են։ Չճշտված լուրեր կան մարտերի վերաբերյալ։ Իգդիրի հատվածում թուրքական զորքերի կուտակումներ են առկա։ Տեղի ունեցողը Երևանի թշնամական ռեժիմի հետ համաձայնությամբ` ահաբեկչություն է` դավաճանական փաստաթղթերը ստորագրելու նախաշեմին հայ ժողովրդին սարսափեցնելու և դրանով ոչնչացման գաղափարին լռելյայն համաձայնելու նպատակով։
Երկրորդ` զուգահեռ նպատակը, հաջողության պարագայում Սյունիքի պարանոցը կտրելով` ռազմական միջոցով և օկուպացիայով` Զանգեզուրի միջանցքը բացելն ու Սյունիը գրավելն է։ Հայ ժողովուրդը պետք է դադարի դավաճան թշնամիների ռեժիմը հանդուրժել։ Բևեռի առաջնորդությամբ անհրաժեշտ է երկիրը փրկել և վերածնել։ Բոլոր քաղաքացիները պետք է փողոց դուրս գան»։