Սևանա լճի վերահսկողությունը շարունակվելու է․ Հակոբ Սիմիդյան
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյան ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ինչպես ավելի վաղ նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտնել էի` ինքս պատրաստվում եմ պարբերաբար այցերի միջոցով մասնակցել Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված խիստ վերահսկողության միջոցառումների ծրագրի ընթացքին:
Այսօր Գեղարքունիքի մարզպետի, ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների ու «Սևան» ազգային պարկի տեսուչների հետ մասնակցեցինք լճից ապօրինի ցանցերի դուրսբերման աշխատանքներին:
Միջոցառումների ողջ ընթացքում լճի վրա հատուկ վերահսկողությունը շարունակվելու է:
Հարգելի քաղաքացինե´ր, այս ամենը միտված է մեր ազգային հարստություն Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը և կենսաբազմազանության պահպանությանն ու խելամիտ օգտագործմանը: