top of page

«Ստում ես, քաղաքացի Փաշինյան». Փաշինյանի նախկին խորհրդական



Ստում ես, քաղաքացի Փաշինյան, ինչպես քո պաշտոնավարման բոլոր տարիներին: Քեզ պետք չեն պետական ինստիտուտները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:


Երեկվանից մտածում եմ` ի՞նչ ձևաչափով անդրադառնամ Պետական Ինստիտուտների կայացման մասին` տիեզերական ստախոս դատարկաբանի գրառմանը, ինչի մասին տեղեկացնում է մամուլը:


Որոշեցի առայժմ էս գրառումով.


2019 թ. Ապրիլին ներկայացրել եմ մասնագետների խմբի կողմից պատրաստած, ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի զարգացման Հայեցակարգը: Որտեղ կետ առ կետ նշված է Կառավարության դիրքորոշումից մինչ լիակատար իրագործումը` ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈւՏՆԵՐԻ ՁևԱՎՈՐՈւՄՈՎ, անելիքներով, ձևերով, տեղական և միջազգային օրենքներով... Ավիացիոն Համակարգի ՍՏԵՂԾՈւՄՆ Ու ԿԱՌԱՎԱՐՈւՄԸ:


ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈւՏԻ ստեղծման հայեցակարգը,ինչպես նաև տեղական` մասամբ պետական ավիաընկերության կազմակերպման նախագիծը, 8-12 նորագույն A-220 օդանավերով, արտադրողի հետ համաձայնեցրած պայմանագրով, շահագործման շուկայով, ամեն ուղևորի հաշվարկով, ներդրումների աղբյուրներով, շահույթով ու զարգացման ծրագրերով.... տորպեդահարվեցին հօգուտ «լոքԱստ» (ըստ ավիացիայի «հրաշքի» փՌանոնսի) ընկերություններ հրավերի:


ՍՏՈւՄ ԵՍ, քաղաքացի Փաշինյան, ինչպես քո պաշտոնավարման բոլոր տարիներին:


Քեզ պետք չեն պետական ինստիտուտները:


Քեզ պետք է քաոսը:


Որովհետև դեղին մամուլի ու երկրի կառավարման մեջ տարբերությունը հասկանալը քո ինտելեկտից վեր է:

Դու չե՛ս եկել պետական ինստիտուտներ ստեղծելու կամ կարգի բերելու:


Քո նպատակը ոչ թե Պետական Ինստիտուտների ՍՏԵՂԾՈւՄՆ է, այլ եղածն ավերելն ու ոչնչացնելը»:



bottom of page