«ՀԱՄԱՍ»-ը պատասխանատվություն է ստանձնել Երուսաղեմում տեղի ունեցած հարձակման համար
«ՀԱՄԱՍ» արմատական շարժումը պատասխանատվություն է ստանձնել Երուսաղեմում տեղի ունեցած հարձակման համար, որի հետևանքով 1 մարդ մահացել է, 3-ը՝ վիրավորվել։
Euronews-ի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի առավոտյան։ Պաղեստինցի փախստականների ճամբարի բնակիչներից մեկը Երուսաղեմի Հին քաղաքում կրակ է բացել անցորդների ուղղությամբ։ Նա տեղում սպանվել է ոստիկանների կողմից։
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը հրահանգել է բարձրացնել Երուսաղեմում ահաբեկչությունների կանխման պատրաստականության մակարդակը։
Ոստիկանության հաղորդմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել Տաճարի լեռան մուտքի մոտ, որտեղ հուդայականների և մահմեդականների միջև բախումներ հաճախ են տեղի ունենում։