Հաքերները կոտրել են ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի արտաքին էլեկտրոնային փոստի համակարգը
Հաքերները կոտրել են ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի արտաքին էլեկտրոնային փոստի համակարգը և տասնյակ հազարավոր կեղծ հաղորդագրություններ ուղարկել ՀԴԲ-ի հասցեից՝ նախազգուշացնելով հնարավոր կիբերհարձակման մասին։ Այդ մասին հայտնում է bbc.com-ը։
Spamhaus Project միջազգային կազմակերպությունը, որը մասնագիտացած է սպամի և ֆիշինգի (կիբեռհանցագործության տեսակ, որի նպատակն է ստանալ որևէ սոցիալական կայքի օգտատիրոջ գաղտնի տվյալները, ծածկագիրը և ծածկանունը ) հետ կապված սպառնալիքների վերլուծության մեջ, շաբաթ օրը հայտարարել է, որ կեղծ նախազգուշացնող նամակները, ըստ երևույթին, «իրոք ստացվել են ՀԴԲ ենթակառուցվածքից»:
Հաղորդագրությունը հասցեատերերին զգուշացրել է, որ հարձակվողը կիբերանվտանգության հետազոտող Վիննի Թրոյն է, որը անցյալ տարի հետաքննել է The Dark Overlord հաքերային խմբավորումը: