top of page

Հասկացա՞ք՝ ինչու են Բախշիյանի այդ որոշման մասին 2 ամիս անց՝ Մինասյանին ազատ արձակվելուց հետո հիշել



Դատավոր Բախշիյանի կողմից կայացված ակնհայտ ապօրինի որոշումը դատախազությունը չի բողոքարկել, քանի որ այն արդեն իսկ Ն․Մ․-ի պաշտպանի կողմից եղել է բողոքարկված, ինչը բավարար հիմք էր դրա օրինականությունն ու հիմնավորվածությունը վերաքննիչ դատարանում ստուգելու համար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը՝ վկայակոչելով Գլխավոր դատախազության կողմից դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման վերաբերյալ տարածված պարզաբանումը։


«Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող ակնհայտ անօրինական և պատվերով քրեական հետապնդման մասով դատախազության պարզաբանման մեջ բազմաթիվ մանիպուլյացիոն և անհիմն ձևակերպումներ կան, որոնց հետագայում կանդրադառնամ։


Իսկ հիմա մեջբերում դատախազության պարզաբանում կոչեցյալից. «Դատավոր Բախշիյանի կողմից կայացված ակնհայտ ապօրինի որոշումը դատախազությունը չի բողոքարկել, քանի որ այն արդեն իսկ Ն․Մ․-ի պաշտպանի կողմից եղել է բողոքարկված, ինչը բավարար հիմք էր դրա օրինականությունն ու հիմնավորվածությունը վերաքննիչ դատարանում ստուգելու համար:


Այնտեղ դատախազը պնդելու էր առաջին ատյանի դատարանում արտահայտված դիրքորոշումն այն մասին, որ Ն․Մ․-ի կալանավորումն ակնհայտ ապօրինի է: Սակայն Ն․Մ․-ի ազատ արձակվելուց հետո նշված բողոքը վերաքննիչ դատարանից հետ է վերցվել»։


Հասկացա՞ք ինչու չեն բողոքարկել։


Իսկ հասկացա՞ք ինչու են դրա մասին հիշել համարյա 2 ամիս անց՝ Աշոտ Մինասյանին դատավոր Բախշիյանի կողմից ազատ արձակվելուց անմիջապես հետո։


Չէ պավերով ոչինչ չկա, ուղղակի ուշ են ջոկել»,- գրել է փաստաբանը։

bottom of page