Թեժ էր ԱԺ-ի շենքում․ ՔՊ-ական պատգամավորները խուլիգանություն արեցին
«Հայաստան» խմբակցության պատգամավորների շարքերն այս շաբաթ համալրվեցին․ երդում տվեց ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը, հայտնում են «Հայաստան» դաշինքից:
«Խմբակցությունը լսումներ հրավիրեց ռազմագերիների հարցով, որը, սակայն, ստիպված էր բոյկոտել, որովհետև այն անցնում էր փակ և գործող իշխանությունը ներկայացել էր վարչությունների պետերի մակարդակով։ Իսկ սահմանագծման և սահմանազատման խնդիրների վերաբերյալ հայտարարության նախագիծը կքննարկվի դեկտեմբերի 15-ին՝ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում։
Թեժ էր ԱԺ-ի շենքում․ ՔՊ-ական պատգամավորները խուլիգանություն արեցին, հարձակվեցին «Հայաստան» դաշինքի պատգամավորների օգնականների վրա, իսկ հետո անմեղ աչքերով դատապարտեցին ծեծը։ Հնչեցին նաև սեռական բնույթի հայհոյանքներ։ «Ժողովրդավարության բաստիոնը» կառուցած ուժը հրաժարվեց ապաքրեականացնել վիրավորանքը, սահմանափակեց ԶԼՄ-ների ազատ գործունեությունը։
Շատ բուռն անցավ նաև կառավարության հետ հարց ու պատասխանը․ Նիկոլ Փաշինյանին հունից հանեցին Արցախյան կարգավորման վերաբերյալ հարցերը։ Այդ ընդհանուր աղմուկի մեջ ընդունվեց հաջորդ տարվա պետբյուջեն», - նշված է դաշինքի տարածած հաղորդագրությունում: