top of page

Հայաստանի ԱԽՔ-ը թուրք-ադրբեջանական ագրեսիայի մասին հարցեր առաջ չի քաշել․ Սուրեն Սարգսյան


Հայաստանի ԱԽՔ-ը Վաշինգտոնում իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, ռազմագերիների, Հայաստանի խախտված տարածքային ամբողջականության, թուրք-ադրբեջանական ագրեսիայի մասին հարցեր առաջ չի քաշել: Չի խոսել նաև 907-րդ բանաձևի մասին: Այդ մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյան։


«Հ.Գ. Արմեն Գրիգորյանը Ջեյք Սալիվանին հանդիպել է ոչ թե Սպիտակ Տանը, ինչպես հայտնում էր ԱԽ-ն, այլ Էյզենհաուերի անվան կառավարական մասնաշենքում: Սպիտակ Տանը հյուրեր սովորաբար ընդունում է նախագահը և փոխնախագահը:


Հ.Հ.Գ. Արմեն Գրիգորյանը հանդիպել է ոչ թե Պետքարտուղարի ՏԵՂԱԿԱԼԻ պաշտոնակատարին, այլ պետքարտուղարի ՕԳՆԱԿԱՆԻ պաշտոնկատարին»:



1/2323
bottom of page