Ասիայում հայտնաբերվել են հարյուրավոր նոր կենդանիներ և բույսեր
Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) հայտարարել է կենդանիների և բույսերի 224 նոր տեսակի հայտնաբերման մասին։ Դրանք հայտնաբերվել են Ասիական տարածաշրջանում՝ Մեկոնգ գետի մոտ։ Այս մասին հայտնում է Sky News-ը։
Այս տարածաշրջանը, որը կոչվում է Մեծ Մեկոնգ, ընդգրկում է Կամբոջան, Լաոսը, Մյանմարը, Թաիլանդը և Վիետնամը:
WWF-ն այնտեղ հայտնաբերել է 155 նոր բուսատեսակ, 16 ձկնատեսակ, 17 երկկենցաղ, 35 սողուն և մեկ կաթնասուն` պոպա լանգուր կապիկ։
Հիմնադրամը պնդում է, որ այս տարածաշրջանը բազմազան է բուսական և կենդանական աշխարհով և կարևորում է դրա պահպանումը։