Հետո հարցնում են` ինչու է այդ ժողովուրդն իրեն համարում ձախողակ․ Անի Սամսոնյան
Մի ամբողջ ժողովուրդ քնում ու արթնանում է «առանց նեգատիվի ոչ մի քաղաքականություն» կարգախոսով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Կործանեց
Հանձնեց
Տվեց
Լքեց
Թողեց
Թալանեց
Կերավ
Դավաճանեց
Ուրացավ
Փչացրեց
Սպանեց
Ջարդեց
Խեղդեց
Ավիրեց
Քանդեց
Կուլ տվեց
Ծամեց
Թրատեց
Խողխողեց
Մորթեց
«Առանց նեգատիվի ոչ մի քաղաքականություն» կարգախոսով:
Մի ամբողջ ժողովուրդ այս բառերով քնում և արթնանում է:
Հետո հարցնում են` ինչու է այդ ժողովուրդն իրեն համարում ձախողակ, պարտվածի սինդրոմով, ագրեսիվ ու անորոշ ապագայով»։