top of page

Հնդկական տաճարում հրմշտոցի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել


Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգում գտնվող տաճարում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել։ Դեպքը տեղի է ունեցել Վայշնո-Դեվի սրբավայրում։ Եվս 13 մարդ վնասվածքներ է ստացել և հոսպիտալացվել։ Մի քանիսի վիճակը ծանր է։


Ինչպես գրում է Hindustan Times-ը, հրմշտոցի պատճառ է դարձել Ամանորի առաջին օրը ուխտավորների մեծ հոսքը։ Քարանձավային տաճար մուտք գործել փորձել է 70-80 հազար մարդ։ Ուխտավորների միջև վեճ է ծագել։


Ներկայում իրավապահները փորձում են պարզել զոհերի ինքնությունը։


Վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին տեղի ունեցածի կապակցությամբ և խոստացել 200 հազար ռուփի (2,6 հազար դոլար) նյութական աջակցություն տրամադրել։

bottom of page