top of page

Հնդկաստանում հրմշտոցի հետևանքով մահացել է ավելի քան 12 մարդ



12 մարդ մահացել և 13 հոգի վիրավորվել է հրշմտոցի հետևանքով, որը տեղի է ունեցել հնդկական Ջամու և Քաշմիր նահանգում կրոնական տոնակատարության ժամանակ, տեղեկացնում են տեղական ԶԼՄ-ները։


Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ գիշեր Վայշնո Դևի ուխտատեղիի շրջակայքում, որը գտնվում է Քատրա քաղաքում։ Ոստիկանության տվյալներով՝ հրմշտոցի պատճառը ուխտագնացների վեճն է եղել։


Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին տեղեկացրել է, որ զոհվածների ընտանիքները որպես փոխհատուցում 200 հազարական ռուփի կստանան։

bottom of page