top of page

Առաջիկա մեծ պատերազմը լինելու է ռուս-թուրքական, բայց մեր տարածաշրջանում․ Հոխիկյան



Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը բառացիորեն խոստովանել է, որ իրենք սեփական բանակ չունեն և ամեն ինչ անում են Թուրքիայի օրինակով ու ցուցումով։ Նախարարն ասել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան օգնեց իրենց, հիմա էլ բոլոր հարցերը լուծվում են Թուրքիայի համաձայնությամբ։


Կարող ենք փաստել, որ 2020-ի աշունը վերջնականապես բաժանեց մեր տարածաշրջանը։ Հայաստանը փաստացի զրկվեց իր ինքնիշխանությունից' ամբողջությամբ տրվելով Ռուսաստանին, Ադրբեջանն էլ հրաժարվեց իր ինքնիշխանությունից' ստանալով որոշ տարածքներ ու ամբողջությամբ տրվելով Թուրքիային։


Առաջիկա մեծ պատերազմը լինելու է ռուս-թուրքական, բայց մեր տարածաշրջանում»։

bottom of page