top of page

Նորից կրկնում եմ՝ Շուշին ու Հադրութը պետք է հետ ստանալ․ Հրանտ Մելիք-Շահնազարյան



Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․


«Մեր տարածաշրջանում շահ ունեցող բոլոր երկրները հետզհետե ստանում են Արցախյան պատերազմի արդյունքով Հարավային Կովկասում ստեղծված նոր իրավիճակի իրենց բաժին դիվիդենտները։ Մեկը հողեր է ստացել, մյուսը՝ ճանապարհներ, երրորդը՝ աշխարհաքաղաքական ներկայություն, չորրորդը՝ մեծ ազդեցություն… Ու միայն մենք ենք նորինց կոտրած տաշտակի առաջ կանգնել։


Ու սա 1920թ. դասերի չսերտման հետևանքն է։ Ես, իհարկե, հասկանում եմ, թե ով ինչ է ուզում մեր տարածաշրջանում և ինչու մենք այս օրն ընկանք։ Չի կարող մտածող մարդը չտեսնել այս՝ չափազանց պարզ պատկերը։ Բայց կարևոր մի հանգամանք կա, որի մասին մենք պետք է անընդհատ բարձրաձայնենք. մեզանից ավելի շատ են տարել, քան նախապես որոշված է եղել։ Ու կապ չունի, որ դրա հիմնական պատճառը Հայաստանի խոտ որոճացող իշխանություններն են։ Գողացողներն էլ պակաս մեղավոր չեն։ Ու գողացողներին էլ է պետք դրա մասին հիշեցնել։


Ասել եմ և նորից կրկնում եմ՝ Շուշին ու Հադրութը պետք է հետ ստանալ։ Ու նաև Քարվաճառը՝ որպես՝ առանց այն էլ հանցավոր որոշումների սահմանները հատելու պատիժ։ Ասածս շատ լուրջ է։ Սա պետք է լինի մեր հաջորդ իշխանությունների օրակարգի թիվ մեկ խնդիրը»։

bottom of page