top of page

ՀԾԿՀ բավարարել է «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության կողմից «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը ձեռք բերելու վերաբերյալ գործարքի կնքումը

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Jan 15, 2024
  • 1 min read

«ՄՏՍ Հայաստան» ընկերությունը պարզաբանում է տարածել ՀԾԿՀ առաջիկա նիստի վերաբերյալ.

«ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ)  17.01.2024թ-ի նիստի օրակարգում ներառված «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի նկատմամբ հսկողության փոխանցման գործարքի կնքմանը համաձայնության տրամադրումը մերժելու մասին որոշման նախագիծը վերաբերում է «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի (Ընկերություն) կողմից 29.08.2023թ-ին ՀԾԿՀ-ին ներկայացված հսկողոթյան փոխանցման համաձայնության ստացման վերաբերյալ հայտին: Նշված հայտով Ընկերությունը դիմել էր ՀԾԿՀ-ին Ընկերության անուղղակի բաժնետեր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ՀԲԸ-ի (ՄՏՍ) կողմից Ընկերության անմիջական բաժնետեր «ԱՐԱՄԱՅՈ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ ԼԻՄԻԹԵԴ» ընկերությունից «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը ձեռք բերելու վերաբերյալ գործարքի կնքմանը համաձայնություն տալու համար:

Նշված գործարքի համաձայնեցման և, հետևաբար, գործարքի կատարման արդյունքում կրճատվելու էր Ընկերության բաժնետիրական շղթան՝ ապահովելով Ընկերության նկատմամբ իրական վերահսկողություն իրականացնող ընկերության՝ ՄՏՍ-ի և «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի միջև առավել արդյունավետ փոխգործակցություն և կորպորատիվ կառավարում: Ըստ էության՝ բաժնետոմսերի նկատմամբ սեփականթյան իրավունքի փոխանցումը լինելու էր խմբի ներսում կատարվող փոփոխություն, որի արդյունքում Ընկերությունը շարունակելու էր մնալ ՄՏՍ Խմբի անդամ և շարունակելու էր վերահսկվել ՄՏՍ-ի կողմից: Ինչպես տեղեկացանք ՀԾԿՀ-ի 17.01.2024թ-ի նիստի օրակարգից, նշված գործարքի կնքմանը համաձայնության տրամադրումը ենթակա է մերժման:

Վերը նկարագրված գործարքը որևէ առնչություն չունի Ընկերության կողմից 03.11.2023թ-ին ՀԾԿՀ-ին ներկայացրած հսկողության փոխանցման համաձայնության ստացման վերաբերյալ մեկ այլ հայտի հետ, որով Ընկերությունը խնդրել է համաձայնեցնել «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության կողմից Ընկերության միակ բաժնետեր «ԱՐԱՄԱՅՈ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ ԼԻՄԻԹԵԴ» ընկերությունից «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը ձեռք բերելու վերաբերյալ գործարքի կնքումը: Այս հայտը բավարարվել է ՀԾԿՀ-ի կողմից 15.03.2023թ-ի թիվ 397-Ա որոշմամբ»:

Վահե Իսահակյան

Հասարակության հետ հարաբերությունների բաժնի համակարգող

«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ


bottom of page