top of page

Հունաստանի ԱԳՆ-ն Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչումը որակել է օրենքի խախտում


Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչումը համարում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, Ուկրաինայի տարածքային ամբողջականության և Մինսկի համաձայնագրերի խախտում. ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։ «Ռուսաստանի կողմից Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի անջատողական տարածքների «անկախության» անօրինական և միակողմանի ճանաչումը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, Ուկրաինայի տարածքային ամբողջականության և Մինսկի համաձայնագրերի ակնհայտ խախտում է», - ասվում է հայտարարության մեջ։

«Մենք բազմիցս ընդգծել ենք, որ Հունաստանը հանդես է գալիս բոլոր պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության հարգման օգտին և դատապարտում է ցանկացած որոշում, որը հակասում է միջազգային իրավունքի այս հիմնարար սկզբունքներին: Հունաստանը որպես Եվրամիության և ՆԱՏՕ-ի հանդեպ պարտավորությունների կրող, խորհրդակցել և համակարգել է իր գործողությունները եվրոպացի գործընկերների և դաշնակիցների հետ՝ կապված այս որոշմանն արձագանքի հետ», - ասվում է ԱԳՆ-ում։



bottom of page