Հունաստանում ձյան տեղումների պատճառով հազարավոր ավտոմեքենաներ են արգելափակվել (տեսանյութ)
Հունաստանում Ատտիկա Օդոս ազգային մայրուղու վրա առատ ձյան պատճառով արգելափակվել է մոտ հինգ հազար վարորդ։ Նրանց փրկելու համար բանակ է ուղարկվել. հայտնում է Protothema-ն։
Հայտնի է, որ որոշ վարորդներ մոտ 12 ժամ «ձյան գերության մեջ» են մնացել։ Մայրուղու վրա կիլոմետրանոց խցանումներ կան։ Մեքենաների մեծ մասը ամառային անվադողերով է։
Վարորդներին օգնության են հասել զինվորականները, հրշեջները, ոստիկաններն ու կամավորները։ Վարորդներին տրվում է սնունդ և ջուր: Նշվում է, որ ձյունը շարունակում է տեղալ։ Մինչդեռ Հունաստանի իշխանությունները հունվարի 25-ը հանգստյան օր են հայտարարել՝ Էլպիս ցիկլոնի պատճառով։ Ձյան առատ տեղումները գրեթե կաթվածահար են արել երկիրը։