Ողջախոհության, ազնվության և անկեղծության կոչ ենք անում Հունաստանին. Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը գրավոր հայտարարությամբ հակադարձել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասին. փոխանցում է Ermenihaber-ը։
Թանժու Բիլգիչը նշել է, թե իբր Հունաստանը չի կարողանում մարսել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում Թուրքիայի ունեցած առանցքային դերը։
«Ողջախոհության, ազնվության և անկեղծության կոչ ենք անում Հունաստանին, որը մի կողմից երկխոսություն է ասում, իսկ մյուս կողմից ամեն օր Թուրքիայի վերաբերյալ թշնամական և սադրիչ հայտարարություններ է անում», - շեշտել է նա։
Հիշեցնենք, որ Աթենքում Եգիպտոսի, Ֆրանսիայի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման ժամանակ Դենդիասը հայտարարել էր, որ տարածաշրջանում Հունաստանի առջև ծառացած դժվարությունների ընդհանուր հայտարարը իրենց հարևան Թուրքիան է։