top of page

Հրեական կազմակերպությունները քննադատել են Իլոն Մասկին՝ Թրյուդոյին Հիտլերի հետ համեմատելու համար


Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկն իր թվիթերյան էջում արձագանքել է CoinDesk պորտալի հաղորդագրությանը, որ Կանադայի կառավարությունը խստացնում է կրիպտոարժույթով գործարքները, որոնք նպատակ ունեն օգնել պատվաստումների դեմ բողոքող բեռնատարների վարորդներին:


Նա հրապարակել, ապա ջնջել է թվիթը, որտեղ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին համեմատել է նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հետ: Զետեղելով Հիտլերի լուսանկարը՝ գրել է․ «Դադարե՛ք ինձ Ջասթին Թրյուդոյի հետ համեմատել, ես բյուջե ունեի»։ ԶԼՄ-ները, այդուհանդերձ, տարածել են ջնջված հաղորդագրության սքրինշոթը։


Մասկի կատակը սուր քննադատության է արժանացել հրեական կազմակերպությունների կողմից։

«Իլոն Մասկը չափազանց անխոհեմ է վարվել՝ վկայակոչելով Հիտլերին՝ սոցիալական ցանցերում իր տեսակետն արտահայտելու համար… Նա պետք է անհապաղ ներողություն խնդրի», - ասված է ԱՄՆ հրեական կոմիտեի հայտարարության մեջ։


Օսվենցիմի թանգարանի ղեկավարությունն էլ նշել է, որ դա անհարգալից է նացիստական ռեժիմի բոլոր զոհերի հիշատակի նկատմամբ և ցավ է պատճառում բազմաթիվ մարդկանց։

1/2325
bottom of page