Ինչ չկա այսօրվա փաստաթղթում. Անժելա Էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, անդրադառնալով այսօր Սոչիում կայացած հանդիպման արդյունքներով Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարները տարածել են համատեղ հայտարարությանը, գրում է.
«Ինչ կա այսօրվա հրապարակված հայտարարության մեջ.
1. Պայմանավորվեցին սկսել աշխատանքներ դելիմիտացիայի հարցով համատեղ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։ Ռուսաստանն առաջարկեց խորհրդատվություն տալ դեմարկացիայի հարցում (ենթադրում եմ՝ դա կապված է իրենց ԳՇ-ի քարտեզների հետ)։
2. Գոհ են տնտեսական ու տրանսպորտային կոմունիկացիաների բացման ուղղությամբ տարվող աշխատանքներով։
3. Անհրաժեշտ է հնարավորինս արագ իրականացնել կոնկրետ տնտեսական պրոյեկտներ։
4. Ակտիվացնել նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերով առաջ քաշված խնդիրների իրականացումը։
Ինչ չկա փաստաթղթում.
1. Մինչև կոմունիկացիաների բացման պրոցեսը սկսելը բոլոր գերիների վերադարձը։
2. Մինչև դելիմիտացիայի և դեմարկացիայի պրոցեսը սկսելը Մինսկի խմբի շրջանակներում Արցախի կարգավիճակի և դեօկուպացիայի հարցի լուծումը։
3. Մինչև համատեղ տնտեսական ծրագրեր սկսելն անվտանգային սպառնալիքների վերացման երաշխիքների ապահովումը»: