top of page

Իսկ ինչո՞վ է զբաղված ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը. Ղազինյան



Ադրբեջանը զավթել է Հայաստանի ինքնիշխան տարածքը, պարբերաբար հարձակվում և սպանում է մեր զինվորներին, ՀՀ Զինված ուժերը գտնվում են պատմական նվազագույն մարտունակության պայմաններում, մինչ օրս չի տրվել 44-օրյա պատերազմի քաղաքական և ռազմական գնահատական, ՀՀ Զինված ուժերի բարեփոխման ծրագիր գոյություն չունի: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը։


«Իսկ ինչո՞վ է զբաղված ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը:


Տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու հանձնառության շրջանակներում անգրագետ օրինագծով փակում է «Ղազինյանի թեման»:


Տորիչելյան դատարկություն և անմարդկային անբարոյականություն»։



1/2323
bottom of page