Ինչու՞ չենք դիմել ԱՄՆ-ին մեզ էլ նման օգնություն տրամադրելու խնդրանքով. միջազգայնագետ
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է ․
«Ամերիկյան արտադրության 3 պատվաստանյութ կա: Պֆայզեր, Ջոնսոն և Մոդերնա: ԱՄՆ-ն շուրջ 140 միլիոն պատվաստանյութ է նվիրաբերել աշխարհի 93 երկրների: Հայաստանը այդ երկրների ցանկում չկա: Հայաստանում եղած Մոդերնան մեզ նվիրաբերել է Լատվիան, Նորվեգիան և ԵՄ-ն:
Ինձ մոտ հարց է առաջանում: Ինչու՞ չենք դիմել ԱՄՆ-ին մեզ էլ նման օգնություն տրամադրելու խնդրանքով»: