top of page

Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Արթուր Թովմասյանի և ԱՀ ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Nov 20, 2022
  • 1 min read

Արցախի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում հանդիպել եմ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի և ԱՀ ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ «Խոսել ենք երկու խորհրդարանների փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հարցերի շուրջ: Երկուստեք կարևորել ենք Հայաստան -Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովների աշխատանքը, անդրադարձել ենք պատերազմից հետո Արցախում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակին: Արցախում հանդիպել եմ նաև Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ։ Քննարկել ենք Արցախի անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող շարունակական ոտնձգություններին: Քննարկել ենք նաև առաջիկա անելիքներն ու ծրագրերը, փոխգործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր»,- նշել է Սաղաթելյանը:


bottom of page