top of page

Իշխանությունը «գրոհում» է․ ո՞րն է ընդդիմության պատասխանը



Իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» նախագահի թեկնածուն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի անդամ Վահագն Խաչատրյանն է։


Միանշանակ կանխատեսելի է, որ հենց նա է ընտրվելու հանրապետության 5-րդ նախագահ։ Իշխանությունն ընդդիմության հետ բանակցելու ցանկություն չունի․ այս մասին երեկ բաց տեքստով ասել է Ալեն Սիմոնյանը ու ենթադրաբար՝ Խաչատրյանը նախագահ կարող է ընտրվել միայն խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում՝ բացառապես ՔՊ քվեարկության քվեարկությամբ։


Նախագահի թեկնածուները պետք է առաջադրվեն մինչև շաբաթավերջ, կիրակին վերջնաժամկետն է։ Իշխանությունից բացի, ընդդիմությունը ևս կարող է նախագահի թեկնածու առաջադրել՝ 27 պատգամավորի ստորագրություն է պետք։


Պարզ է, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունն, այս պարագայում, ինքնուրույն թեկնածու չի կարող առաջադրել ու, ըստ էության, որոշելու է աջակցել այն թեկնածուին, որին ենթադրաբար կառաջադրի «Հայաստան» խմբակցությունը։


Նման դեպքերում, երբ քվեարկության ելքն առավել քան կանխատեսելի է, ընդդիմությունը սահմանափակված է իր ընտրության մեջ, ըստ էության՝ ունենալով երկու հնարավորություն։


Մեկի մասին վերևում խոսեցինք։


Դա այն դեպքն է, երբ իշխանության թեկնածուն «միայնակ» է մնում։ Այլ խոսքով, ընդդիմությունը թեկնածու չի առաջադրում և իշխանության պլաններին կարողանում է խոչընդոտել միայն ընտրությունների առաջին փուլում։


Սակայն կա նաև երկրորդ տարբերակը։


Ընդդիմությունը գիտակցում է, որ հաղթելու որևէ շանս չունի, սակայն նախագահական ընտրություններում առաջադրում է սեփական թեկնածու, որի խնդիրը դառնում է այլընտրանքային ծրագրով հասարակությանը, միջազգային հանրությանը ուղերձներ հասցեագրելը։ Մի խոսքով՝ ընդդիմությունը շեշտը դնում է քաղաքական բովանդակության, դրա տրանսլյացիայի վրա։


Մինչև շաբաթավերջ պարզ կլինի, թե որ մարտավարությունն է ավելի հարազատ խորհրդարանական ընդդիմությանը։


Վահրամ Բագրատյան

1/2325
bottom of page