top of page

Իսկ ինչո՞ւ է իշխանությունը որոշել առաջադրել հենց Քրիստինեի թեկնածությունը. Արսեն Բաբայան



«Հայրենիք» կուսակցոության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իշխանության ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանն այսօր պնդել է, որ ունի հեղինակություն և որպես հիմնավորում նշել է «Վենետիկյան» կոչվող սկզբունքների «հեղինակություն» բնորոշմանը տված 4 հիմնական ստանդարտները: Դրանք են՝


1) բարձր բարոյականություն

2) մասնագիտական գործունեություն

3) մասնագիտական կրթություն

4) բարեվարքություն:


Քրիստինեն կին է, ուստի չեմ խոսի նրա «բարձր բարոյականություն» ստանդարտի մասին, քանի որ երբեք ճիշտ չեմ համարել, երբ տղամարդը քննարկում է կնոջ բարոյականությունը: Սա անկախ նրանից, թե ինչ եմ տեսել ու ինչ գիտեմ:


Այսպիսով, սկսեմ մասնագիտական կրթությունից: Քրիստինեն չունի իրավաբանի կրթություն: Նա ընդամենը ավարտել է Հյուսիսային համալսարանի 2 տարվա իրավաբանական անհասկանալի մի կուրս և իբր ստացել է բակալավրի որակավորում: Բոլոր նրանք, ովքեր իրականում ունեն իրավաբանի կրթություն և առնվազն բակալավրի որակավորում, չգիտեն ու չեն հասկանում, թե ինչպես պիտի 2 տարում կարողանաս իրավաբանի կրթություն ատանաս: Մասնավոր ԲՈՒՀ է, գուցե ունեցել է հնարավորություն ընդամենը 2 տարվա կուրսեր ավարտողին բակալավրի դիպլոմ նվիրելու, բայց հաստատապես պնդում եմ, որ իրավաբան չի կարողացել պատրաստել:


Մասնագիտական գործունեությունը.

Քրիստինեն չունենալով իրավաբանի կրթություն՝ սկսել է աշխատել ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության և զարգացման վարչության մասնագետ: Հետո ատանալով 2 տարվա կուրսերն ավարտելու թուղթը (ինքը երևի դրան դիպլոմ կասի) շարունակել է նույն աշխատակազմում աշխատել իրավաբանության հետ գրեթե կապ չունեցող պաշտոններում:


Իրավաբանի մասնագիտական գործունեությամբ նա չի զբաղվել անգամ Արդարադատության նախարարությունում, որտեղ հայտնվեց բացառապես Արփինե Հովհաննիսյանի շնորհիվ:


Բարեվարքության մասին.

Նրա անբարեվարքության ակնհայտ օրինակ էր ԱԺ-ում վերջին շփումը լրագրողների հետ: Բայց բարեվարքության բացակայության մասին շատ չեմ խոսի, քանի որ բնույթով շատ նման է կնոջ բարոյականությանը:


Իսկ ինչո՞ւ է իշխանությունը որոշել առաջադրել հենց Քրիստինեի թեկնածությունը: Ստիպված: Բանն այն է, որ Քրիստինեից առաջ այդ պաշտոնում իշխանության կողմից առաջադրման առաջարկները մերժել են բոլոր այն իրավաբանները, որոնք ունեն լայն ճանաչում, բարձր հեղինակություն և մասնագիտական արժանապատվություն»:


1/2322
bottom of page