Իսրայելում անցկացվում են COVID-ի դեմ պայքարի ուսումնավարժանքներ
Իսրայելն աշխարհում առաջինն անցկացնում է քովիդի տարածման դեմ պայքարին ուղղված ազգային ուսումնավարժանք, որի նպատասկն է երկրի պատրաստվածության ստուգումը քովիդի նոր տարբերակի պոտենցիալ բռնկման դեպքում. այդ մասին հայտնում է երկրի վարչապետի գրասենյակը։
Նշվում է, որ ուսումնավարժանքները կանցկացվեն «ռազմական խաղի» ձևաչափով, նոր՝ «օմեգա» շտամի նկատմամբ ազգային լուծում մշակելու նպատակով։
Ուսումնավարժանքը կանցկացվի նոյեմբերի 11-ին, Երուսաղեմում՝ վարչապետ Նաֆթալի Բենեթի գլխավորությամբ։ Կստուգվեն պետական գերատեսչությունների և ազգային գործակալությունների արձագանքման հնարավորությունները։ Կուսումնասիրվի տեղային կամ մարզային արգելքների, պարետային ժամի և այլ սահմանափակումների օրինականությունը, կքննարկվեն բնակչության տնտեսական աջակցության հնարավորությունները, տեղաշարժի և հավաքների սահմանափակումը, զանգվածային թեստավորման ծրագրի իրականացում, դպրոցների աշխատանքին և տուրիզմին վերաբերող հարցեր։