Իսրայելը քովիդի դեմ կպատվաստի 5-11 տարեկան երեխաներին
Իսրայելի առողջապահության նախարարությունը հավանություն է տվել 5-11 տարեկան երեխաների համար կորոնավիրուսի դեմ պատվաստումներին. այդ մասին հայտնում է Reuters-ը։
Երեխաները կպատվաստվեն Pfizer պատվաստանյութի 10 միկրոգրամ դեղաչափով։ Ավելի վաղ ընկերությունները հայտարարել էին, որ այդ դեղաչափն արդյունավետություն է դրսևորել կորոնավիրուսի դեմ 90,7% դեպքերում։