top of page

Ռուսաստանի հետ երկխոսությունն անհրաժեշտ է. Ժոզեպ Բորել



ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում Եվրամիությանը երկխոսություն եւ զսպում է անհրաժեշտ, փոխանցում է ТАСС-ը։


«Ռուսաստանի հետ երկխոսությունն անհրաժեշտ է, բայց զսպվածություն և վճռականություն է անհրաժեշտ նաև Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ամուր աջակցության միջոցով»,- ասել է նա կիրակի օրը իր ամենշաբաթյա բլոգում։


Բորելը հերթական անգամ ընդգծել է, որ «Ուկրաինայի դեմ ցանկացած հետագա ագրեսիա լուրջ հետեւանքներ եւ մեծ գին կունենա Ռուսաստանի համար»։ «Մենք սերտորեն համակարգում ենք մեր մոտեցումը անդրատլանտյան և այլ համախոհ գործընկերների հետ: Եվրոպայում անվտանգություն չկա առանց Ուկրաինայի անվտանգության»,- հավելել է նա։


Բորելը հունվարի 4-6-ը այցելել է Ուկրաինա, որի ընթացքում նա առաջին անգամ եղել է Դոնբասի շփման գծում, որտեղ բացահայտ իր աջակցությունն է հայտնել հակամարտության ուկրաինական կողմին:

bottom of page