top of page

Ինչպես էր կարելի կալանքի վերանայման իրավունքն այսքան ոտնատակ տալ. Ռուբեն Մելիքյան


Վաղը՝ հունվարի 5-ին՝ ժամը 17:00-ին, վերաքննիչ քրեական դատարանը քննության կառնի պաշտպանության կողմի բողոքը ադրբեջանական գերությունից վերադառնալուց անմիջապես հետո ազատությունից զրկված զինծառայող Սերժիկ Ամիրխանյանին կալանավորելու որոշման դեմ։ Հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:


«Բողոքը ներկայացվել է դեկտեմբերի 14-ին, իսկ բողոքի քննությունը նշանակվել է 22 (!!) օր հետո։ Առհասարակ չեմ հասկանում՝ ինչպես էր կարելի կալանքի վերանայման իրավունքը այսքան ոտնատակ տալ։ Առհասարակ չեմ հասկանում՝ ինչպես էր կարելի այս մարդկանց ազատությունից զրկել։


ՀԳ. Դատավորի անունն է Լուսինե Հովհաննիսյան, սակայն դատական համակարգի պաշտոնական կայքում՝ վերաքննիչի դատավորների բաժնում, նրա անունն առհասարակ հիշատակված չէ»,- հայտնում է իրավապաշտպանը։


Հավելենք, որ «Իրավական ուղու» փաստաբանական թիմը՝ Սիրանուշ Սահակյանը, Ռուբեն Մելիքյանը եւ Դավիթ Ավագյանը, pro bono հիմունքներով ստանձնել է ադրբեջանական գերությունից անմիջապես հետո կալանավորված երկու հայ զինծառայողի պաշտպանությունը:



1/2323
bottom of page