Երբ իրեն է պետք, լավ էլ ուղեղն աշխատացնում է․ Կարեն Վրթանեսյան
Խորացե՞լ եք, որ «Ինչ կարա անի խեղճ Նիկոլը» թեզը, ըստ էության, իմպոտենտի արդարացում է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։
«Ես հասկանում եմ, որ նույնիսկ ամենահզոր քաղաքական գործիչներն ամենակարող չեն և ժամանակ առ ժամանակ բախվում են խնդիրների, որոնք ուղղակի անհնարին է լուծել։ Բայց երբ պետության ԲՈԼՈՐ խնդիրներն են, իբր, անլուծելի իրենց համար, ապա խնդիրը հենց «անկարող» գործիչն է, ոչ թե երկիրը, ազգը, ժողովուրդը, սպան, զինվորը, նախկինները, ոչմիթիզականները և այլն և այլն։
Երբ բարձրաձայնվող ամեն պրոբլեմին պատասխանում են «Ախր ի՞նչ կարող է անել խեղճը» հարցով, ապա այդ հարցն ունի մեկ պատասխան. «Ցեխ ուտել, մեռնել»։
Հ.Գ. Կարևոր ճշգրտում. ես չեմ համարում, թե Նիկոլը պաթոլոգիկ անկարող է, ապուշ է և այլն։ Երբ իրեն է պետք, լավ էլ ուղեղն աշխատացնում է, լավ էլ խաղում է, լավ էլ բոլորին մատերի վրա ֆռացնում է։ Գրառումս լատենտ ու բացահայտ նիկոլականների զուտ այդ քարոզչական թեզի մասին է...»,- գրել է Կարեն Վրթանեսյանը։