Բիզնեսի վերաֆինանսավորման հատուկ առաջարկ՝ Բիբլոս Բանկ Արմենիայից
Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է բիզնեսի վերաֆինանսավորման հատուկ առաջարկ` փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումը խթանելու համար։
Առաջարկը ձեռնարկատերերին թույլ է տալիս տեղափոխել իրենց գործող վարկերը Բիբլոս Բանկ Արմենիա, իսկ Բանկը կհոգա տեղափոխման ծախսերն ու կտրամադրի սպասարկման հատուկ պայմաններ․ արտոնյալ ժամկետ՝ մինչև 12 ամիս, անվճար Օնլայն բանկինգ` վարկի ամբողջ ընթացքում, մրցունակ տոկոսադրույք (սկսած 12% (֏) | 9% ($) | 7% (€), առանց տրամադրման և սպասարկման միջնորդավճարների:
Ֆինանսավորումը և արտոնությունները տրամադրվում են թե՛ գրավով, թե՛ անգրավ վարկերը Բիբլոս Բանկ Արմենիա տեղափոխելիս։
Հատուկ առաջարկը գործում է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:
Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ այստեղ։