Հիմա էլ անցել են բռնաճնշումների Վանաձորում․ Խաչիկ Գալստյան
«Հայրենիք» կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հայաստանում մոլեգնում է ահաբեկչության ուրվականը․
Վերջին ՏԻՄ ընտրություններում հիմնական խոշոր համայնքներում կրած պարտությունը օրվա իշխանությունները չեն կարողանում մարսել։ Թքած ունենալով ժողովրդի կամարտահայտության վրա` նրանք ամեն կերպ ջանում են վախի, ծեծի ու տեռորի միջոցով վերարտադրվել ու բռնանալ ժողովրդի կամքի վրա։ Հիմա էլ անցել են բռնաճնշումների Վանաձորում, որտեղ ՔՊ-ն ջախջախիչ պարտություն կրեց։ Սա պետական ահաբեկչության հերթական դրսևորումն է։
Իսկ էն ո՞վ էր ասում, որ ահաբեկիչների հետ չեն բանակցում։ Այո պետությունը զավթած ահաբեկիչների հետ չեն բանակցում, այլ ճիվաղի նման շլինքից բռնում ու դուրս են շպրտում։ Սպասեք այդ օրվան` ճիվաղներ»։