Նազարբաևի զարմիկն ազատվել է պաշտոնից
Ղազախստանի նախագահ Տոկաևը Սամատ Աբիշին ազատել է Ազգային անվտանգության կոմիտեի փոխնախագահի պաշտոնից. հայտնում է tengrinews.kz կայքը:
Հայտնի է, որ նախկին պաշտոնյան երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի զարմիկն է: Ավելի վաղ որոշ ղազախական լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել առ այն, որ Սամատ Աբիշը ձերբակալվել է Ալմաթիում, սակայն տեղեկություն չի հաստատվել:
Նշվում էր, որ Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի նախկին նախագահ Քարիմ Մասիմովի առնչությամբ հետաքննություն է սկսվել իշխանության զավթման փաստով: Վերջին օրերին մի քանի փորձագետներ հանդես են եկել այն տեսակետով, որ Ղազախստանում հեղաշրջման փորձի մասշտաբները վկայում են երկրի իշխանության ամենաբարձր օղակներում դավաճանության մասին. գրում է gazeta.ru-ն: