Կիևում ԵՄ բոլոր դեսպանատներն աշխատում են
Կիևում շարունակում են աշխատել Եվրամիության երկրների բոլոր դեսպանատները. հայտարարել է Ուկրաինայում ԵՄ պատվիրակության ղեկավար Մատի Մաասիկասը. նա գրել է Twitter-ում` Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ ԵՄ անդամ երկրների դեսպանների հանդիպումից հետո։
«Ռուսաստանի կողմից ռազմական, տնտեսական, հոգեբանական ճնշման ներկա իրավիճակում Ուկրաինային լիակատար աջակցում ենք: ԵՄ անդամ բոլոր երկրների դեսպանատները շարունակում են աշխատել Կիևում», - գրել է Մաասիկասը։
Նա նաև երախտագիտություն է հայտնել Դմիտրի Կուլեբային՝ երկուշաբթի՝ փետրվարի 14-ին, ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման համար։