top of page

Կիևը հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ սերտ կապի մասին



Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր, Սահմանադրական դատարանում նախագահի ներկայացուցիչ Ֆյոդոր Վենիսլավսկին ասել է, որ երկիրը ամրապնդում է կապերը ՆԱՏՕ-ի հետ, և դաշինքի հետ այդքան սերտ շփումներ վաղուց չէին եղել։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ին:


«Հայտարարությունները, որոնք մենք լսում ենք ՆԱՏՕ-ի ղեկավարներից, ցույց են տալիս, որ Ուկրաինան մոտենում է ՆԱՏՕ-ին: Դա այն է, ինչ Պուտինը չի սպասում»,- ասել է Վենիսլավսկին:


Նշենք, որ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ավելի վաղ հայտարարել էր, որ դաշինքին անդամակցելու համար Ուկրաինան պետք է հասնի մի շարք չափանիշների, որոնց իրագործումը շատ ժամանակ կպահանջի։ Փորձագետները կարծում են, որ առաջիկա 20 տարում Կիեւը չի կարողանա ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել։

bottom of page