top of page

Կորոնավիրուսի դեռ վտանգավոր վիճակագրություն ունենք մեր երկրում․ Արմեն Մուրադյան



ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Ներկայացնում եմ ձեզ պատվաստումների դինամիկան Հայաստանում և հարևան երկրներում՝ հունվարի 9-ի դրությամբ։ Եվ այսպես,


• Ռուսաստան-36,5%


• Թուրքիա-60,1%


• Ադրբեջան-45,3%


• Իրան- 51,1%


• Վրաստան-26,3 %


• Հայաստան-24,9 %


COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ապրիլի 13-ից ի վեր, 2022 թվականի հունվարի 9-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 1.694.518 պատվաստում (2%-ով ավելին 03.01.2022-ի ցուցանիշից), որից առաջին դեղաչափ` 952.813 (25%-ով պակաս 03.01.2022-ի ցուցանիշից), երկրորդ դեղաչափ` 740.489 (14%-ով ավել 03.01.2022-ի ցուցանիշց), որը կազմում է ամբողջ բնակչության 24.9%:


Հունվարի 03-ից մինչև հունվարի 9-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է շուրջ 34.262 պատվաստում, օրական միջին տեմպը շուրջ 4895: Հաշվետու ժամանակահատվածում պատվաստվածների 23%-ը ստացել են 1-ին դեղաչափը, 75%՝ 2-րդ:


Պատվաստումների ընդհանուր թվի 69% իրականացվել է վերջին 3 ամիսների ընթացքում, այդ թվում 1-ին դեղաչափի 63% և 2-րդ դեղաչափի 77%:


• COVID-19 Հայաստանում


10.01.2021թվականի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 345.981 Առողջացածներ՝ 332.985


Փաստացի բուժվողներ՝ 3480 (+24 մեկ օրում)


Մահվան ելքեր՝ 8004 (3 մեկ օրում)


Մահվան ելքեր այլ պատճառով՝ 1512 (0 մեկ օրում)


Մեկ օրում իրականացվել է 3433 թեստավորում, որից դրական են եղել 125-ը (3.6%)


Effective Reproduction Rate` շուրջ 0.58 (0.00)


Պատվաստումների գործընթացի մեկնարկից՝ 13.04.2021թ., առ այսօր արձանագրվել է COVID-19 142.137 (հաստատված դեպքերի շուրջ 41%) դեպք և 4247 մահ (մահվան դեպքերի շուրջ 53%):


Դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է 20.10.2021թ.՝ 2603, իսկ մահվան դեպքերինը՝ 12.11.2021թ.՝ 70:


Հ․ Գ․ Դեռ վտանգավոր վիճակագրություն ունենք մեր Երկրում․․․»:

1/2323
bottom of page