top of page

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացումը

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Nov 20, 2022
  • 1 min read

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն Ստոկհոլմում քննարկել են իրավիճակը մի շարք երկրներում, այդ թվում՝ Անդրկովկասում. այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։


«Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները դիրքորոշումների հստակեցում են իրականացրել երկկողմ առանցքային հարցերի շուրջ, ինչպես նաև քննարկել են տարածաշրջանային հարթություններում երկու երկրների ջանքերի համակարգումը, այդ թվում՝ Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացումը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

1/2624
bottom of page