Լեհ-բելառուսական սահմանին գտնվող միգրանտներն առաջին մարդասիրական օգնությունն են ստանում ԱՀԿ-ից
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անօրինական միգրանտներին մարդասիրական օգնության առաջին խմբաքանակն է հասցրել բելառուսա-լեհական սահմանին գտնվող «Բրուզգի» լոգիստիկ կենտրոն. այդ մասին հայտարարել է Մինսկում ԱՀԿ գրասենյակի ղեկավար Օլեգ Դուբովիկը, փոխանցում է РИА Новости-ին։
Նրա խոսքով, բեռի առաջին մասն արդեն հասցվել է կենտրոն։ Ընդհանուր առմամբ, նախատեսվում է օրվա ընթացքում բերել 600 կոմպլեկտ։
Բացի այդ, ԱՀԿ-ն պատրաստվում է մատակարարել արտակարգ իրավիճակների համար անհրաժեշտ դեղամիջոցներ։
Երեկ հայտնի է դարձել, որ Բելառուսում միգրանտների շրջանում հայտնաբերվել է COVID-19-ի բռնկում։ Բրուզգիի լոգիստիկ կենտրոնից հոսպիտալացվել է մոտ 100 մարդ։