top of page

Թալանել են տունս, գողացել ոսկեղեն, թանկարժեք իրեր: Լիա Սարգսյան



Լրագրող Լիա Սարգսյանը իր ՖԲ միկրոբլոգում գրում է



Թալանել են տունս, գողացել ոսկեղեն, թանկարժեք իրեր


Այսօր քույրս բացել է մեր տան դուռն ու տեսել, որ տունը տակնուվրա է արված: Գողը կամ գողերը թալանել են տունս, նախնական տվյալներով գողացել ոսկեղենը, գումար, թանկարժեք ժամացույցներ, թանկարժեք խմիչքներ և այլն: Ես այս պահին գտնվում եմ Լոնդոնում, տանը փաստացի արդեն 2 շաբաթ է մարդ չի ապրում: Դիմել եմ իրավապահ մարմիններին: Ոստիկանները հիմա մեր տանն են:


Հայաստանում ապրելն արդեն վտանգավոր է բոլոր իմաստներով: Չեմ ուզում պատկերացնել, թե ինչ վիճակում կլիներ, կամ ինչ կանեին տարեց մորս, եթե նա տանը լիներ:





bottom of page