top of page

Այսպիսի մարդկային ու մտավոր գաճաճների վրա է հենված Նիկոլի իշխանությունը. Լիլիթ Գալստյան


ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, Լիլիթ Գալստյանը գրում է.


«Նիկոլի Հայաստանը․․․


Այ այսպիսի մարդկային ու մտավոր գաճաճների վրա է հենված Նիկոլի իշխանությունը։ Էս անբարոյական, անսկզբունք, ջրի վրա միշտ մնացող տեսակը/ իսկ դուք գիտեք, թե ինչն է ջրի վրա երկար ժամանակ անխորտակ մնում/, լինելով սոցիումի համար վտանգավոր, ապաբարոյականացնող տարր, դեգրադացիայի է ենթարկում մեր հասարակությանը, կործանում արժեքային կողմնորոշիչները։


Եվ պատահական չէ, երեկ լրահոսում հայտնված այն մեկ այլ մտավոր գաճաճի հայտարարությունը, թե թուրքը իր թոռներին էլ կոտորի, մեկա՝ Նիկոլն է։ Հանրության մեջ մեկ-երկու հոգեխանգարմունք ունեցողի գոյությունը բնական է, բայց մեր հասարակության ինքնամերժող դեգրադացիան հատել է բոլոր կարմիր գծերը։ Այս պահին ընթացող ՏԻՄ ընտրություններում Նիկոլի հենարանը տասը տեր ու կուսակցություն, Ազատամարտը թալանի, անձնական բարեկեցության ու զոռբայության աղբյուր դարձրած, սոցիալական և քաղաքական դեգրադանտներն են»։


1/2320
bottom of page