Պետեր Պելեգրինին հաղթել է Սլովակիայի նախագահական ընտրություններում
Ուկրաինային օգնության հարցում թերահավատորեն տրամադրված Պիտեր Պելեգրինին հաղթել է Սլովակիայի նախագահական ընտրություններում՝ առաջ անցնելով արևմտամետ դիվանագետ Իվան Կորչոկից, հայտնում են արևմտյան լրատվամիջոցները։
Ընդդիմության աջակցությունը վայելող Կորչոկը ընդունել է իր պարտությունը, քանի որ գրեթե ամբողջական արդյունքները ցույց են տվել, որ նա ստացել է ձայների 47%-ը նախկին վարչապետ Պելեգրինիի 53%-ի դիմաց:
Երկրորդ փուլի նախօրեին Պելեգրինին հայտարարել էր, որ հանդես է գալիս հօգուտ Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների։ Իր հերթին Կորչոկը պնդել էր, որ չի կարծում, որ Ուկրաինան պետք է տարածք զիջի խաղաղության հասնելու համար։
Սլովակիայի կառավարությունը, որը իշխանության է եկել հոկտեմբերից, ներառում է վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի «Սմեր» կուսակցությունը, Պելեգրինիի «Հլասը» և ծայրահեղ աջ SNS-ը: Կառավարությունը դադարեցրել է ռազմական օգնությունն Ուկրաինային