Երրորդ համաշխարհային պատերազմի մտավախությունն անհիմն չէ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ազգային անվտանգության համակարգի կառավարական մարմինների ղեկավարության հետ հանդիպման ժամանակ կոչ է արել նախապատրաստվել երրորդ համաշխարհային պատերազմին «ինչպես մտավոր, այնպես էլ ռազմավարական առումով։» Երրորդ համաշխարհային պատերազմի հնարավորության մասին մտավախությունները չի կարելի հիմնազուրկ համարել:
Լուկաշենկոն իր վերջին խոսույթում անդրադարձել է 2024 թվականի սկզբից երկրի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռների թռիչքների թվի աճի մասին։ Ըստ Լուկաշենկոյի՝ Բելառուսի և Ռուսաստանի սահմանների մոտ կենտրոնացած է ՆԱՏՕ-ի մոտ 32 հազար զինծառայող, ավելի քան 1000 զրահամեքենա, 235 ինքնաթիռ և ուղղաթիռ։
Հիմնական թեզը Լեհաստանի քաղաքացիական բնակչության դեմ պատրաստվող սադրանքն է, որի ակունքները տանելու են դեպի ԱՄՆ, սակայն հավաքական Արևմուտքը ամենի մեջ կմեղադրի Ռուսաստանին և պատերազմը նոր ընթացք կստանա։ Բելառուսից մեր գործըկերը փոխանցեց, որ քաղաքացիների շրջանում վտանգ չեն զգում և համոզված են, որ Բելառուսի վրա հարձակում տեղի չի ունենա, իսկ անգամ փոքր սադրանք նկատելու դեպքում արժանի հակահարված կհասցնեն։ Լուկաշենկոյի խոսույթն, ըստ մեր գործընկերների, ուղղված էր արտաքին աշխարհի համար՝ հասկացնելու, որ Բելառուսը հավատարիմ է իր հայացքներին և արևմտյան հովանոցներն իրենց համար չեն, ներքին հանրությանն ինչ-որ բան ապացուցելու կարիք չկա, քանի որ ներքաղաքական ասպարեզը հանդարտ է։ Արևմտյան ճահիճը ՆԱՏՕ-ի կողմ կփորձի ներքաշել Բոսնիա և Հերցեգովինան, Վրաստանն ու ավելի շատ կփորձեն ազդել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վրա։ Աշխարհը մեծ փոփոխությունների շեմին է և հիմա առավել քան կարևոր է պահել ազգայինը և հավատարիմ մնալ ազգային արժեքներին։