Լուկաշենկոն եւ Պուտինը պայմանավորվել են համատեղ տարածաշրջանային զորախմբավորում ստեղծել
Բելառուսի եւ Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են համատեղ տարածաշրջանային զորախմբավորում ստեղծել։ Այս մասին Բելառուսի նախագահը տեղեկացրել է անվտանգության հարցերին նվիրված խորհրդակցությունում, նշել է БЕЛТА-ի թղթակիցը։
Ալեքսանդր Լուկաշենկոն հիշեցրել է, որ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ-ի ոչ ֆորմալ գագաթաժողովից հետո ինքն առերես հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Միութենական պետության արեւմտյան սահմաններին իրավիճակի սրման հետ կապված՝ մենք պայմանավորվել ենք Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության համատեղ տարածաշրջանային խմբավորում ստեղծել։ Եթե սպառնալիքի մակարդակը հասնում է ներկա մակարդակին, ինչպես հիմա, մենք սկսում ենք գործի դնել Միութենական պետության խմբավորումը։ Այդ խմբավորման հիմքը (ես միշտ ասել եմ այդ մասին) Բելառուսի Հանրապետության բանակն է, Զինված ուժերը։ Պետք է տեղեկացնեմ ձեզ, որ այդ խմբավորման կազմավորումն սկսվել է։ Այն արդեն ընթանում է, ըստ իս, երկու օրվա ընթացքում։ Ես կարգադրել եմ, որպեսզի մենք սկսենք ձեւավորել այդ խմբավորումը«»,- ասել է Բելառուսի նախագահը։