Մակրոնն ու Բայդենը քննարկել են ռուսական ուժերին զսպելու միջոցները
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ քննարկել է զսպման միջոցները՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հետ սահմանին ռազմական ուժերի կուտակման. հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Առաջնորդները քննարկել են շարունակվող դիվանագիտական ջանքերն ու զսպման միջոցները՝ ի պատասխան Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի կողմից շարունակվող ռազմական կուտակումների», - ասված է հաղորդագրության մեջ:
Նախագահները պայմանավորվել են, որ իրենց թիմերը կշարունակեն խորհրդակցությունները գործընկերների հետ։
Նշենք, որ զրույցը կայացել է Վլադիմիր Պուտինի հետ Մակրոնի հանդիպման նախօրեին։