top of page

Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Մակրոնի հետ


Կիևի Մարիինյան պալատում երեքշաբթի՝ փետրվարի 8-ին, սկսվել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի բանակցությունները։


Մակրոնի հետ Ուկրաինա է ժամանել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը։ Նախօրեին Մակրոնն այցելել էր Մոսկվա, որտեղ հինգ ժամ տևողությամբ հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

bottom of page